00:00:00

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մոտ 5000 հոգի կժամանի ՀՀ. «Ժողովուրդ»

13:22, 07 օգոստոս 2018 Մամուլ

«ժողովուրդը» գրում է․ «Այս օրերին Հայաստանը շարունակում է նախապատրաստվել Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներին: Սպասվում է, որ հոկ­տեմբերի 11-12-ն անցկացվելիք գագաթնաժողովի ժամանակ Հայաստան կայցե­լեն 80-ից ավելի երկրի ներկայացուցիչ­ներ՝ մոտ 5000 հոգի: Ընդ որում, սպաս­վում է, որ 80 երկրից ավել Հայաստան կայցելեն ղեկավարների մակարդակով: Արդեն հաստատված է, որ Հայաստան կայցելեն Ֆրանսիայի և Կանադայի նախագահները: Բանն այն է, որ թավշյա հե­ղափոխությունից հետո հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ աճել է, և շատերն են ցանկանում գալ, տեսնել Հա­յաստանն ու երկրի վարչապետին: Եվ այս իրավիճակում լուրջ խնդիր է առկա հյու­րանոցների հետ կապված: Եվ չի բացառ­վում, որ որոշում կայացվի պատվիրակու­թյուններին տեղավորել նաև Երևանից դուրս գտնվող հյուրանոցներում, չնայած այդ դեպքում արդեն դժվար է դառնալու նրանց տեղաշարժն ապահովելը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր