00:00:00

Փլուզում Մարմաշենի վանքում. պատասխանատուն Մշակույթի նախարարությունն է

21:38, 05 օգոստոս 2018 Ֆոտոշարք

Մարմաշենի վանական համալիրը սկսել է ինքնափլուզվել: Եթե նախորդ տարի պոկվում եւ ընկնում էին միայն դրսի հսկա քարերն ու գմբեթները պահող սյուների որոշ հատվածներն, ապա այսօր արդեն վանական համալիրը մեծ արագությամբ սկսել է քայքայվել նաեւ ներսից: Մոմավաճառը, ով զբաղվում է նաեւ վանական համալիրի մաքրությամբ եւ պահպանմամբ, վանքի դռները բացել, քարաթափումը տեսել եւ տեղյակ է պահել Մարմաշենի վանական համալիրի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա  Պետրոսյանին: Թափված քարերը մոմավաճառը չի հավաքել, անգամ ձեռք չի տվել: Դրա համար լուրջ պատճառ ունի:  Տեւական ժամանակ է 7-րդ դարի պատմաճարտարապետական այս կոթողը հայտնվել է գերխոնավացման մեջ, անընդհատ ինքնափլուզվում է: Դժբախտ դեպքերից խուսափելու համար քահանայի հանձնարարությամբ մոմավաճառը ամենավտանգավոր հատվածների քարերը հասարակ շախաղով 3 ամիս առաջ ամրացրել է, որպեսզի դրանք չթափվեն վանք այցելողների վրա եւ որեւէ մեկի մահվան պատճառը չդառնան: Մշակույթի նախարարությունը քահանային եւ մոմավաճառին դրա համար տուգանել է: «Քայքայվում է, տեր չեն լինում, երբ որ ես էլ կենեմ՝ խոսանգը: Չիդես ինչ էնես, ոնց տիրություն էնես: Մինիստրությունը միլիցիա է տվել, թե Սամվելը ընչի է քարերը սվաղե: Բայց ի՞նչ, թողնեի թափիր մարդկանց վրա՞: Իրանք տեր չեն, հեչ բան չեն էնե, նույնիսկ չեն գա տեսնի, թե ինչ է քանդվել, ինչ է պոկվել, ինչ լուծում կա: Ոչ մի անգամ էլ չեն եկել: Բայց տուգանելուց՝ կտուգանեն»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց մոմավաճառ Սամվել Մաթեւոսյանը:Թե որքան է տուգանքի չափը, տեր Փառերն քահանան դեռ չգիտի, ենթադրում է, որ 50-ից 100 հազար դրամ մինիմում գումար կլինի: Բայց անկախ այդ ամենից, քարերը պետք էր ամրացնել,-ասաց քահանան:«Որովետեւ ես վախենում եմ, որ ուխտավորներ են, գալիս են, վազվզում են, կպնում են քարին, որ շրջվեց, ես ինչ պատասխան եմ տալու: էստեղ մշակությի նախարարությունը չի գա ծնողին պատասխան տա, կանգնելու  է ասի տեր հայր ես, տիրություն արա, քարը չընկնի իմ երեխայի վրա: Երկու շատ վտանգավոր հատվածներ կան, մեկը Վահրամ Պահլավունու գերեզմանի վերեւում գտնվող քարն է, երեխաները գալիս, էդտեղից մողեսներ են բռնում, եւ էդ քարը շատ վտանգավոր է, 300-ից 400կգ է կշռում:  Հիմա ես չգիտեմ, դա ամրացնեմ, թե չամրացնեմ: Չեմ ամրացնում ոչ մեկը ձեռքերը չի շարժում, ամրացնում եմ էլ, պիտի տուգանվեմ, ես չգիտեմ, էս ինչ պետություն է, էս ինչ հարց է»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր