00:00:00

43-ամյա Լիլիթ Հարությունյանը իր վարած Mersedes-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին. կա 6 վիրավոր

18:14, 05 օգոստոս 2018 Ֆոտոշարք

Ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևանի բնակիչ, 43-ամյա Լիլիթ Հարությունյանը իր վարած Mersedes մակնիշի 75 NԼ 075 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Շահումյան – Սպանդարյան օղակաձև փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին: Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով վարորդ Լ. Հարությունյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 69-ամյա Կարինե Գալստյանը, 73-ամյա Լեռնիկ Հարությունյանը, 41-ամյա Նվեր Հակոբյանը, 5-ամյա Ա.Հ-ն և 12-ամյա Է. Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:5b318f96fadf62f2209e483cbb82cc5b5b75b0408749aaece1ab9ef35a347ecda812365506d721a6c582895be6dc77269a7e3c6a33c5f3588ad2aa9c45f1e3df

 shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր