00:00:00

«Փաստ». Ո՞րն է լինելու Զարուհի Փոստանջյանի փրկօղակը

12:55, 01 օգոստոս 2018 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մի շարք կազմակերպություններ անցկացրել եւ շարունակում են անցկացնել սոցհարցումներ՝ կապված Երեւանի ավագանու ընտրությունների հետ: Պարզվել է, որ այդ ընտրություններին հավանական մասնակիցներից «Երկիր ծիրանի» կուսակցության վիճակը բավական փոփոխական է:

Մեր ունեցած տվյալներով, Զարուհի Փոստանջյանի ստանալիք քվեները, ըստ հարցումների, կարող են տատանվել 1,5-2,5 տոկոսի միջակայքում: Սա՝ այն դեպքում, որ այս կուսակցությունը անցած տարի ստացել էր շուրջ 26 հազար քվե: Սակայն, սոցիոլոգների կարծիքով, նախ՝ նման արդյունք գրանցել են բացառապես այն պատճառով, որ առանձնապես մրցակցություն չի էլ եղել. մասնակցել է ընդամենը երեք քաղաքական ուժ՝ ՀՀԿ–ն, «Ելք»–ը եւ ԵԾԿ–ն: Մյուս կողմից, Փոստանջյանի վարկանիշը զգալի անկում է ապրել՝ կապված Նիկոլ Փաշինյանի ու վերջինիս առաջնորդած շարժման հանդեպ նրա դիրքորոշումների հետ:

Ըստ այդմ, «Փաստի» տեղեկություններով, ԵԾԿ–ում փորձում են փրկօղակներ գտնել, քանի որ հասկանում են, որ այս անգամ միայնակ չափազանց դժվար կլինի հաղթահարել նվազագույն շեմը: Սակայն այս պահի դրությամբ, կարծես, դեռեւս արդյունքներ չկան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր