00:00:00

Հայ քույրերը Մոսկվայում սպանել են հարազատ հորը՝ իրենց «բարոյական տառապանքներ» պատճառելու համար

04:14, 01 օգոստոս 2018 Ֆոտոշարք

Մոսկվայի հյուսիս–արևելքում երեք քույրեր մորթել են հարազատ հորը՝ իրենց «բարոյական տառապանքներ» պատճառելու համար։ Ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Ալտուֆևյան մայրուղու հ. 56 տան երեք սենյականոց բնակարանում, որտեղ ապրում էին 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը և նրա երեք աղջիկները՝ 19-ամյա Անգելինան, 17-ամյա Մարիան և 18-ամյա Քրիստինան։ Այս ընտանիքում նաև 21-ամյա որդին՝ Խաչիկը կա, սակայն ՄՊՀ ընդունվելուց հետո նա առանձնացել է։ Նրանց մայրը նույնպես այլ բնակարանում է ապրում։ Ժամը 20:00-ի սահմաններում աղջիկները զանգահարել են ոստիկանություն և հաղորդել են, որ իրենց հայրը սպանված է։ Երբ ոստիկանական օպերատիվ խումբը ժամանել է, արյունով ողողված պատեր, քույրերին և մուտքի նախասրահում, գետնի վրա, սպանված տղամարդու դին են հայտնաբերել։ Տղամարդու մարմնի վրա փորձագետները դանակի մոտ 40 հարված և կտրվածք են հայտնաբերել։ Հարցաքննության ընթացքում երեք քույրերն էլ ընդունել են իրենց մեղքը և բացատրել են, որ հոր հետ բացասական հարաբերություններ են ձևավորվել բարոյական տառապանքների պատճառով, որոնք նա տարիներ շարունակ պատճառել է իրենց։ 21-ամյա Խաչիկն իր հերթին հայտարարել է, որ տեղյակ չի եղել, թե ինչպես է ապրում իր ընտանիքը վերջին տարիներին, քանի որ ավելի վաղ լքել է հայրական տունը։ Նա չի հավատում քույրերին և նրանց չի աջակցում։ Երիտասարդի կարծիքով՝ ԶԼՄ–ները հատուկ են ստեղծել իրենց հոր բացասական կերպարը։ Այնուամենայնիվ, նա չի պատմում, թե ինչպես է ամեն ինչ եղել իրականում։ Որոշ ԶԼՄ–ներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ տղամարդն իր դստրերի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է իրականացրել։ Ընդ որում, արտաքինից նա հավատացյալ մարդու տպավորություն է թողել, որը խստապահանջ է եղել իր երեխաների նկատմամբ։ Լրագրողները նաև նշում են, որ աղջիկները չեն կարողացել որևէ մեկին հայտնել հոր գործողությունների մասին նրա դաժանության պատճառով։ Հոգնելով այդ ամենին դիմանալուց՝ նրանք որոշել են ազատվել հորից՝ հարմար պահի կազմակերպված հարձակում իրականացնելով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր