00:00:00

Արմեն Սարգսյանը որտե՞ղ է անցկացնելու արձակուրդը. Նա կվերադառնա Անգելա Մերկելի այցի նախօրյակին. «Իրատես»

13:00, 31 հուլիս 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի այցից հետո, առաջիկա օրերին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի արձակուրդ։ Նրան մոտ կանգնած աղբյուրները, ի պատասխան հարցին` որտե՞ղ է անցկացնելու Սարգսյանն արձակուրդը, ասացին` արտերկրում։ Մեծ Բրիտանիայու՞մ. Թեմզային նայող իրենց տա՞նը, արքայական ընտանիքին շատ «մո՞տ»։ Նաև` ասացին։ Ի դեպ, Հայաստանում վերջին շրջանում հաստատված խիստ անհասկանալի, Վազգեն Մանուկյանի բնորոշմամբ՝ «մեկ դերասանի թատրոնի» մթնոլորտից այս տարի թե՛ բարձրաստիճան պաշտոնյաները, թե՛ հասարակ «մահկանացուները» մի տեսակ հաճույքով են «կտրվում», հուսալով, որ վերադարձին արդեն Հայաստանում կլինի իրական-ժողովրդավարական, հասկանալի մթնոլորտ։ Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի նախօրյակին, որպեսզի հանդիպի նաև վերջինիս հետ, որքան էլ դա նոր իշխանությունների սրտով չլինի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր