00:00:00

ՀՔԾ նոր պետի ու «Սորոսի» միջեւ «արյունակցական կապ» կա․ «Հրապարակ»

13:03, 28 հուլիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՔԾ պետ Աղվան Հովսեփյանին փոխարինած քննչականի նոր պետ Սասուն Խաչատրյանը ոչ միայն վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահ, հայտնի իրավաբան Մհեր Խաչատրյանի որդին է, այլեւ «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը։

Ոմանք սրա մեջ տեսնում են այն թեզի հաստատումը, որ «Սորոսը» մեծ դերակատարում է ունեցել հայաստանյան վերջին իրադարձությունների ժամանակ։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն է քննում Մարտի 1-ի գործը, եւ ՀՔԾ որոշմամբ են կալանքի միջնորդություններ ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի եւ Միքայել Հարությունյանի վերաբերյալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր