00:00:00

Ցուցմունք՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի. Ինչպես կարող է լուծվել նրան մեղադրանք առաջադրելու հարցը. «Ժամանակ»

13:40, 26 հուլիս 2018 Մամուլ

Այս ֆոնին չեն դադարում քննարկումները, որ եթե Քոչարյանը հարցաքննությունից հետո վկայից դառնա կասկածյալ, ապա ինչպես պետք է լուծվի նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքով՝ ՀՀ Սահմանադրությամբ և որևէ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ ՀՀ նախագահին սահմանադրական իմունիտետից զրկելու ընթացակարգ։ 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության 56.1 հոդվածով հստակ սահմանված է, որ ՀՀ նախագահը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող, իր լիազորությունների իրականացման ընթացքում, իսկ իր լիազորությունների ավարտից հետո չի կարող պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։ «Հիմա Քոչարյանը շահարկելու է այս հանգամանքը, որ ինքը ընդամենն իրականացրել է իր նախագահական լիազորությունները, հետևաբար չի կարող պատասխանատվության ենթարկվել իր սահմանադրական իրավասությունները իրականացնելու գործընթացի համար։ Բավարար ապացույցների, փաստերի հիման վրա Քոչարյանը կարող է ներգրավվել Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ իրականացվի քրեական հետապնդում»,- ասաց Նորիկյանը՝ հավելելով, թե չի բացառվում, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կհայտնվեն մարդիկ, որևէ անձ, որը կտա այնպիսի ցուցմունք, որը վարույթն իրականացնող մարմնի գնահատմամբ բավարար կլինի Քոչարյանին մեղադրանք առաջադրելու համար»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր