00:00:00

«Հանդիպման մի գնա՝ քեզ լավ բան չի սպասվում». մանրամասներ Ալեքսանդր Սարգսյանի որդու գործից. «Ժողովուրդ»

13:48, 25 հուլիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եբորորդու՝ Նարեկ Սարգսյանի դեմ մարդ առեւանգելու եւ բռնության ենթարկելու քրեական գործով նոր մանրամասներ են ի հայտ գալիս: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 49-ամյա Արամը, ում առեւանգել ու բռնության են ենթարկել Նարեկ Սարգսյանի թիկնապահ Արտեմ Պետրոսյանի հետ համատեղ բիզնես է ունեցել:

Որոշ ժամանակ անց Արամը դիմել է Արտեմ Պետրոսյանին եւ հայտնել, որ չի ցանկանում իր հետ համատեղ աշխատել, քանի որ կա այլ մարդ, որի հետ նա ցանկանում է ստեղծել նոր բիզնես:

Այդ մասին տեղեկացել է Նարեկ Սարգսյանը եւ Արամին հրավիրել հանդիպման: Ըստ լուրերի՝ թեեւ Արտեմ Պետրոսյանը Արամին զգուշացրել է, որ Նարեկի հետ հանդիպման չգնա՝ ասելով, որ իրեն լավ բան չի սպասվում, սակայն Արամը գնացել է:

Դրանից հետո էլ տեղի է ունեցել միջադեպը. Արամին առեւանգել են, սկզբում խոշտանգել Նարեկ Սարգսյանի տան նկուղում, հետո՝ «Սկանյա» բեռնատարների սպասարկման վարչական շենքում:

Հիշեցնենք՝ Արտեմ Պետրոսյանը հիմա կալանավորված է, իսկ Նարեկ Սարգսյանին հայտարարվել է հետախուզում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր