00:00:00

ՊՆ-ն ուսումնասիրում է՝ ով ինչի համար է բանակից ազատվել. «Հրապարակ»

13:28, 25 հուլիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարությունը լծված է ուսումնասիրելու բանակից ազատվողների ցուցակը, ընդ որում՝ ուշադրության կենտրոնում են ոչ միայն պաշտոնյաների զավակները, այլև հասարակ անձինք: Մասնավորապես՝ դիտարկում են, թե ով ինչի համար է բանակից ազատվել, ինչ հիմքով, որքանով է դա օրենքի սահմանում և այլն: Ըստ այդմ՝ արդեն մի քանի ահազանգ ենք ստացել, որ մարդիկ, ովքեր տարիներ առաջ գումարով ազատվել են բանակից, անգամ դեռ դրա համար արած պարտքերն ու վարկերն էլ չեն փակել և ունեն զինգրքույկ, զինկոմիսարիատից անհանգստացնում են: Ստացվում է՝ մի քանի հազար դոլարը ջուրն են գցել, քանի որ այդ գումարներն արդեն վերադարձնելու մասին խոսելը հեքիաթի ժանրից է»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր