00:00:00

Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Թագավորության դեսպանին

00:20, 25 հուլիս 2018 Ֆոտոշարք

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Միացյալ  Թագավորության համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է երկկողմ համագործակցության հիմնական ոլորտները, որոնք առնչվում են տարբեր ուղղություններով խորհրդատվական աջակցությանը, ռազմական կրթությանը, կրտսեր հրամանատարների մարտավարական պատրաստությանը և այլ ոլորտների: Դավիթ Տոնոյանը նշել է նաև երկու երկրների պաշտպանական քաղաքականության և պաշտպանական համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաների միջև ռազմաքաղաքական երկխոսության կանոնավոր անցկացման կարևորությունը: Դեսպան Ֆարնուորթն իր հերթին ընդգծել է, որ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը շարունակելու է համագործակցությունը  սահմանված ոլորտներում և հաստատել ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացրած ուղղություններով խորհրդատվական աջակցություն տրամադրելու պատրաստակամությունը` ներառյալ պետական գնումների օրենսդրությանը վերաբերող ոլորտում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30