00:00:00

Սերժի Վաչոյի ազատ արձակման համար 1 մլրդ դրամը վճարելու հարցը կլուծվի. Ո՞վ է պատրաստվում գումարը տրամադրել. «Ժողովուրդ»

13:30, 24 հուլիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, այժմ ապօրինի հարստացման մեջ մեղադրանքով կալանքի տակ գտնվող Վաչագան Ղազարյանի խափանման միջոցը փոխելու մասին: Ըստ այդմ` Ղազարյանը կալանքից ազատ կարձակվի 1 մլրդ դրամ գրավը վճարելուց հետո: Երեկվա դրությամբ այդ գումարը վճարված չէր, և Ղազարյանը շարունակում է մնալ կալանավայրում: Սակայն, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մոտ օրերս այս հարցը հնարավոր է լուծում ստանա: Ըստ շրջանառվող տեղեկությունների` 1 մլրդ դրամ գումարը Ղազարյանի ազատ արձակման համար տրամադրելու է ռուսաստանաբնակ մեծահարուստ, ԱՄՆ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչ Ալբերտ Ավդալյանը: Նշենք, որ նախորդ տարի Forbes-ի ռուսաստանյան խմբագրությունը հրապարակել էր ՌԴ ամենահարուստ ձեռնարկատերերի 14-րդ վարկանիշը, որտեղ յոթ հայազգի գործարարներ էին ընդգրկվել, վարկանիշի 123-րդ տեղում էր նաև Ավդալյանը՝ մոտ 800 մլն դոլար կարողությամբ: Թե ինչո՞ւ է հենց նա վճարելու Ղազարյանի գրավը, ի՞նչ կապ կա նրանց միջև, դժվար է միանշանակ ասել. այս թեմայով ընդամենը կարելի է եզրակացություններ անել: «Ժողովուրդ» օրաթերթը լուրերը փորձեց ճշտել նաև Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանից, սակայն ապարդյուն. նա չէր պատասխանում մեր բազմաթիվ հեռախոսազանգերին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր