00:00:00

Շատերը կհայտնվեն դատ ու դատաստանի առաջ. Փաշինյանը վերացրել է ՊՆ արտաբյուջեն. «Հրապարակ»

13:50, 21 հուլիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վերացրել է պաշտպանության նախարարության արտաբյուջեն: Օրերս արտաբյուջետային միջոցներից սնվող անձանց, կառույցներին ասել են, որ այլևս այդ գումարները չեն լինելու: Պետք է բավարարվեն միայն պետական բյուջեից հատկացվող գումարներով։ Մի շարք մարդիկ փաստի առաջ են կանգնել՝ ՊՆ-ն արտաբյուջեի գումարներով տարբեր «ծակեր» էր փակում, միջոցառումներ կազմակերպում, արանքում էլ գումար աշխատում, նաև որոշակի գումար հատկացնում վետերաններին, ովքեր նույնպես փաստի առաջ են կանգնել: Ի դեպ, չի բացառվում, որ Փաշինյանը ստուգումներ անցկացնի և պարզի, թե տարիներ ի վեր արտաբյուջեի գումարներն ինչի վրա են ծախսվել: Այդ ժամանակ, մեր աղբյուրների համոզմամբ, շատերը կհայտնվեն դատ ու դատաստանի առաջ»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր