00:00:00

Վլադիմիր Գասպարյանին «գոլդ»ազրկել են. «Այդ համարանիշները նորից չեն վաճառվելու». «Ժամանակ»

13:20, 21 հուլիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետի հրամանով բարձրաստիճան նախկին բոլոր ոստիկաններից հավաքվել են նրանց մեքենաների ոստիկանական «գոլդ» պետհամարանիշերը։ Օրինակ՝ հետ է վերցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի 999II 99 պետհամարանիշը։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Այո, այդ պետհամարանիշերի մի մասն արդեն հետ է վերցվել, և գործընթացը շարունակվում է»,- ասաց Օսիպյանը։ Մեր դիտարկմանը, թե ինչ են անելու այդ պետհամարանիշերը, Օսիպյանը պատասխանեց. «Դրանք նորից չեն վաճառվելու։ Նախորդների փորձից հասկացվեց, որ դա նպատակահարմար չի»,- ասաց Օսիպյանը՝ չպատասխանելով, թե նախկին պաշտոնյաներից պետհամարանիշերը հետ վերցնելը իրականում ինչ նպատակ է հետապնդում։ Իրականում դրանք վերցվել են, որ նրանք իրենց նոր Հայաստանում էլ արտոնյալ չզգան՝ շրջանցելով օրենքները»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր