00:00:00

Ինչ ունեցվածք ունի Ալավերդի համայնքի ղեկավարը. «Փաստ»

13:49, 19 հուլիս 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է.«Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Նախորդ տարի բանկային հաշիվներին առկա գումարը կազմել է 7 միլիոն դրամ, 15 հազար ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 672 հազար դրամ և ստացվել աշխատավարձից: ՀՀԿ–ական Խեչումյանը քաղաքապետ է ընտրվել նախորդ տարվա աշնանը՝ նոյեմբերին: Մինչ այդ նա զբաղեցնում էր Լոռու մարզպետարանի կանանց և երեխաների իրավունքների բաժնի պետի պաշտոնը: Մեկ այլ հայտարարագրի համաձայն՝ նրա սեփականությունն է համարվում բնակարանն ու «MERCEDES–BENZ C 180» մակնիշի ավտոմեքենան: Կինը՝ Արմենուհի Գալստյանը, նույնպես ներկայացրել է իր 2017 թ. տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ դրամական միջոցները կազմել են 3 միլիոն 500 հազար դրամ, 20 հազար եվրո ու 10 հազար ԱՄՆ դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 458 հազար դրամ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր