00:00:00

Շմայսի հորեղբորորդին Հոկտեմբերի 27-ի գործով դիմել է գլխավոր դատախազին. «Հրապարակ»

13:00, 19 հուլիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի հորեղբորորդի Միհրան Մովսիսյանն օրերս, «օրենքի տառին համապատասխան», դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ մեղադրելով Սերժ Սարգսյանին, Գագիկ Ջհանգիրյանին և Կառլոս Պետրոսյանին՝ հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը տապալելու, իսկ իր անձին և ընտանիքի անդամներին անդառնալի կորուստներ պատճառելու մեջ։ Մովսիսյանը, հիշեցնենք, անցնում էր Հոկտեմբերի 27-ի գործով ու որոշ ժամանակ նաև կալանավորված էր։ Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Ես դիմել եմ, այո, սպասում եմ արձագանքի։ Մնացածը… հեռախոսով հարցազրույց չեմ տալիս, իմ բնավորության մեջ նման բան չկա»։ Դիմեցինք դատախազություն։ Այստեղից ասացին․ «Հունիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Միհրան Մովսիսյանի դիմումը, որն էլ ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր