00:00:00

Ով կամ ովքեր են Մայր Աթոռից տեղեկատվությունը դուրս հանում. «Փաստ»

13:32, 18 հուլիս 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հայ Առաքելական եկեղեցու, մասնավորաբար Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվան շուրջ ծավալվող իրադարձությունները ուշագրավ զարգացումներ են ստանում: «Փաստի» տեղեկություններով, այս օրերին Մայր Աթոռում հատկապես անհանգստացած են երկու թեմայով. առաջինը արված վերլուծությունների արդյունքն է, ըստ որի ուշագրավ զուգահեռներ են ի հայտ եկել վերջին երեք ամիսներին մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունների, Հայաստան կատարված մի քանի այցերի ու ներկայիս գործընթացների միջեւ: Նախնական տպավորությամբ, որոշակի համակարգված գործողություններ են ընթանում մեր երկրում ՀԱԵ դիրքերի թուլացման, ըստ այդմ՝ արժեհամակարգերի խարխլման ուղղությամբ: Դրա արդյունք է համարվում նաև ազգային արժեքներն ու հայրենասիրությունը կեղծ արժեքներ գնահատելու հերթական արշավը: Հոգևորականներին, մեր տեղեկություններով, մտահոգել է նաև այն հանգամանքը, որ Մայր Աթոռից պարբերաբար տեղեկատվության արտահոսք է կազմակերպվում դեպի բողոքի ակցիաների կազմակերպիչները կամ նրանց դրդողները: Խոսքը որոշ գաղտնի փաստաթղթերի, ինչպես նաև Վեհափառի՝ հանրայնորեն ոչ հայտնի տեղաշարժերի մասին է, այդ թվում՝ վերջին ուխտագնացության: Դիվանատանը փորձում են հասկանալ, թե ով կամ ովքեր են ներսից տեղեկատվություն դուրս հանում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր