00:00:00

Արտերկրի մեր համերկրացիները՝ «քարերի» արանքում. Ամեն պահի սպասում են իրենց վերադարձի հրահանգին. «Ժամանակ»

13:21, 18 հուլիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` արտերկրի մեր համերկրացիները թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել են թայմ աութում: Հատկապես ծանր է նրանց վիճակը, ովքեր երկիրը լքել են քաղաքական հալածանքների պատճառաբանությամբ: Դիվանագիտական կառույցներին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` եվրոպական երկրների և ԱՄՆ իշխանությունները, որտեղ ապաստանել են ՀՀ քաղաքացիները, վերջիններիս ներքին կարգով հրահանգում են վերադառնալ հայրենիք` հասկացնելով, որ Հայաստանում իշխանափոխություն է կատարվել, և այլևս չկա այն իշխանությունը, որին իրենք ընդդիմացել են: Մեր տեղեկություններով` այդ հանգամանքը խուճապի է մատնել հսկայական ծախսեր կատարած, տունուտեղ վաճառած ու փաստաբաններին բավական մեծ գումարներ վճարած մարդկանց: Նրանք ամեն պահի սպասում են իրենց վերադարձի հրահանգին»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր