00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանն ու մի խումբ երեխաներ նախագահականի մոտ ուսումնասիրել են աստղերը

03:35, 18 հուլիս 2018 Ֆոտոշարք

Հանրապետության նախագահի նստավայրի տարածքում այսօր երեկոյան «Գուդրայք Ջոն» աստղասերների ՀԿ-ի կողմից կազմակերպվել է սիրողական աստղադիտում՝ մի խումբ երեխաների, այդ թվում՝ հաշմանդամ երեխաների համար, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակյնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:Նման նախաձեռնությամբ ՀՀ նախագահի աշխատակազմին դիմել էր «Գուդրայք Ջոն» կազմակերպությունը, որը աստղադիտումներ եւ բաց դասեր է կազմակերպում՝ նպատակ ունենալով զարգացնել սիրողական աստղագիտությունն ու հետաքրքրություն արթնացնել այս գիտության նկատմամբ: Նախագահի աշխատակազմն ընդառաջել էր կազմակերպության խնդրանքին՝ հնարավորություն ընձեռելով միջոցառումն անցկացնել նստավայրի տարածքում:Աստղադիտման մասնակիցներին ընթացքում միացել է նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, զրուցել երեխաների եւ կազմակերպիչների հետ, կարեւորել երեխաների մեջ մանուկ հասակից գիտության նկատմամբ հետաքրքրության սերմանումը: 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30