00:00:00

Սյունիքի մարզում ՀՀԿ-ն լքողները «հերթ են կանգնում» ՔՊ-ին անդամակցելու համար. «Հրապարակ»

13:50, 14 հուլիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում ՀՀԿ-ի գործերը նախանձելի չեն՝ վերջին տարիներին անդամագրված անձինք մասսայաբար լքում են ՀՀԿ-ն, ավելին՝ «հերթ են կանգնում» իշխանություն դարձած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: Գործընթացը սկսվել է մոտ մեկուկես ամիս առաջ: ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռոմիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, վերջին զարգացումներով պայմանավորված, ՀՀԿ-ից դուրս եկածները դպրոցների ուսուցիչներ են, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ․ «Մեզ մոտ կուսակցականացված եղել են հիմնականում մանկավարժական կոլեկտիվները, եւ երբ կրթության նախարարն ասաց, թե կրթական համակարգը չպետք է քաղաքականացվի, իրենք սկսեցին դուրս գալ ՀՀԿ-ից: Այս պահին շրջանային կառույցում գրանցվածներից 116 հոգի է դուրս եկել, որի 95 տոկոսը մանկավարժներ են։ Կան նաեւ մարզպետարանի աշխատակիցներ, շարքային քաղաքացիներ: Քաղաքական այս փոփոխություններից հետո սա, բնականաբար, սպասելի էր»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր