00:00:00

ՀՀԿ-ում աշնանը հետաքրքիր վերափոխումներ կլինեն. 60 տոկոս «խփած» ՀՀԿ-ն 10-15-ով էլ կբավարարվի. «Իրատես»

13:59, 13 հուլիս 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Մինչ կառավարության ԸՕ-ի բարեփոխման «մասնագիտական» հանձնաժողովը սեփական տեսլականով օրենսգիրքն է վերաձեւում, ՀՀԿ-ն դրան զուգահեռ մտածում է, թե ինչպես զրոյացված վարկանիշը փրկի ու պատշաճորեն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Իսկ այդ ընտրությունները որքան ուշ լինեն, այնքան լավ ՀՀԿ-ի համար: Մեր տեղեկություններով, աշնանը հետաքրքիր վերափոխումներ են հնարավոր նախկին իշխող կուսակցությունում՝ նոր մոտեցումներով ու որակով կներկայանան հասարակությանը: Անշուշտ, ՀՀԿ-ում հույս չունեն, թե նախկինի պես 60 տոկոս «կխփեն», բայց մեծ նվաճում կհամարեն նույնիսկ 10-15 տոկոս վաստակելը: «Չի կարող այս երկրի ակունքում կանգնած ուժն այդքան հեշտ կորչել-գնալ: Ի վերջո, ԱԱԾ-ի բացահայտումների «հերոսները» ոչ մի կապ չունեն ՀՀԿ-ի հետ: Ո՛չ Սերժ Սարգսյանի եղբայրները, ո՛չ թիկնազորի պետը, ո՛չ Մանվել Գրիգորյանը, ո՛չ էլ Արա Վարդանյանը հանրապետական կուսակցության անդամներ չեն, ինչու՞ պիտի նրանց մեղքը ողջ կուսակցության վզին փաթաթեն, ինչո՞վ են մեղավոր ազնիվ կուսակցականները»,- իր վրդովմունքը փոխանցեց մեր զրուցակիցը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր