00:00:00

Հովիկ Աբրահամյանին պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

13:19, 11 հուլիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ «Արտաշատի գինու-կոնյակի գործարան» ընկերությունը Արարատի և Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 5-ի վճռով հարկադրված սնանկ է ճանաչվել: Այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավելին՝ գործարանի տնօրենը նրա եղբայրն էր՝ Հենրիկ Աբրահամյանը: Ընկերության սնանկության գործով կառավարիչ Կամո Հարոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե գործարանը դեռեւս 2016-2017 թվականներին արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայության կողմից վաճառվել է. «Այսօր ընկերության հաշվապահական փորձաքննությունն է տեղի ունենալու: Ընկերությունը, որը շահագործել է գործարանը, նոր է սնանկ ճանաչվել, բայց գործարանը 2016-2017 թթ. Է վաճառվել»: Հ. Աբրահամյանի՝ քաղաքականությունից դուրս գալուց հետո, փաստորեն, իրենց պատկանող բիզնեսը հայտնվել է ծանր պայմաններում»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր