00:00:00

Ինչո՞ւ է ինքնասպանություն գործել Գազի Կոլյան. Հարազատները շոկի մեջ են. «Ժողովուրդ»

13:00, 10 հուլիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ հայտնաբերվել է «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի` Գազի Կոլյայի դին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա ինքնասպանություն է գործել՝ պարգևատրված զենքով կրակելով իր բերանի մեջ: Գաբրիելյանի ինքնասպանությունը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:
Ինչպես հայտնի է` նրա թոռները՝ Սարգիս եւ Սերժ Վարդանյանները, պարբերաբար հայտնվում էին ամենատարբեր աղմկահարույց իրադարձությունների կիզակետում, իսկ վեց ամիս առաջ կալանավորվել էին: Ու հիմա իրավապահները պետք է պարզեն՝ արդյո՞ք Գաբրիելյանի ինքնասպանությունը թոռնիկների հետ կատարվածի հետևանք է, թե՞ ոչ: Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները դեպքից հետո փորձել են հարցաքննել նրա հարազատներին` հասկանալու համար, թե ի՞նչ խնդիրներ են եղել, սակայն քննիչներին չի հաջողվել որևէ հարցաքննություն իրականացնել, քանի որ կատարվածը այն աստիճան շոկ է ընտանիքի համար, որ նրանք ի վիճակի չեն որևէ ցուցմունք տալու»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր