00:00:00

Արմեն Սարգսյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին

23:23, 09 հուլիս 2018 Ֆոտոշարք

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին  տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է հարեւան ու բարեկամ Իրանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը եւ համագործակցության հագեցած օրակարգը: Նախարար Ռեզա Արդաքանյանը Հայաստանի նախագահին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի ջերմ ողջույնները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իրանական տնտեսական օրակարգի շուրջ, կարեւորել ընթացիկ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նրանք համակարծիք են եղել, որ Իրանի Իսլամական Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագիրը բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու նոր հնարավորություններ է ստեղծում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր