00:00:00

Գևորգ Մհերյանի սպանության գործը կբացահայտվի՞ նոր իրողությունների պայմաններում. «Ժամանակ»

13:44, 07 հուլիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործը միացվել է պաշտոնատար անձանց կողմից դիրքի չարաշահման մասով հարուցված գործին, և Հատուկ քննչական ծառայության վարույթից գործն ամբողջությամբ տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը։ «Հիմա գործը միացրել են։ Էն երկրորդ մասը նախկինում էլ ԱԱԾ-ում էր։ Հիմա տեսնենք՝ միացնեն, ինչ կանեն։ Առանձնապես ոչ մի բան չեն արել դեռևս։ Ո՛չ կանչել են, ո՛չ բացատրություն են վերցրել։ Չգիտեմ՝ ինչ է կատարվում»,- ասաց Մհերյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում հույս ունի, որ բացահայտում կլինի գոնե այս նոր իրողությունների պայմաններում»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր