00:00:00

Սփյուռքի նախարարը որևէ ունեցվածք չունի. «Փաստ»

13:35, 07 հուլիս 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հայրապետյանի հայտարարագրում գրեթե ոչինչ չկա: Նախարարը կառավարական պորտֆելը վերցնելու պահին որևէ ունեցվածք չի ունեցել: Հայտարարագրել է միայն դրամական միջոցներ, որոնք կազմել են 4 հազար 500 եվրո: Իսկ եկամուտներ, այսինքն՝ աշխատավարձ, չի ունեցել: Հայրապետյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա չի ծառայել ԶՈւ–ում: 2016 թ. հունվարից հանդիսանում է «Քաղաքացիական կրթության և երիտասարդության զարգացման կենտրոնի» հիմնադիր նախագահը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամներից է: 2016 թ. ընտրվել է ՔՊ Նոր Նորքի տարածքային կազմակերպության նախագահ` միաժամանակ ընդգրկվելով կուսակցության քաղաքական խորհրդում: 2016–2018 թթ. եղել է ՔՊ սփյուռքի հարցերով համակարգող»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր