00:00:00

ՀՀԿ-ականները կրկին հավաքվել են Ավշարում. «Սպասում ենք տեսնենք՝ բոլորի՞ս են ձերբակալում». «Հրապարակ»

13:09, 07 հուլիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն իր սովորույթներին չի դավաճանում․ ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտելու առիթով չորեքշաբթի օրը ֆրակցիան կրկին հավաքվել է Ավշարում, այս անգամ ոչ թե Արայիկ Գրիգորյանի գինու գործարանում, այլ՝ տանը։ Հավաքը եղել է ապաքաղաքական, «թեթև» թամադայություն է արել Վահրամ Բաղդասարյանը, խոսել են «անցնող-դարձողից, գազեթից-բանից»։ Ոչ մի քաղաքական միտք չի՞ հնչել, հետաքրքրվեցինք մենք։ «Ոչ»։ Ինչպե՞ս կարող էր։ «Կարող էր։ Հավաքի ֆորմատն ու տրամաբանությունը բոլորովին այլ էին․ իրար հետ մոտիկից շփվել-խոսել ենք, այսպես ասած՝ «ընտանեկան մթնոլորտում», հետո էլ՝ մենք դեռ սպասում ենք տեսնենք ինչ է լինում՝ բոլորի՞ս են ձերբակալում, թե՞, հնարավոր է, մի քանիսին թողնեն ազատության մեջ»,- սև հումոր արեց մեր զրուցակիցը։ Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ի դեպ, ներկա չի եղել․ նա այս օրերին Հայաստանում չէ։ Մնացածները՝ Դերժավայի Արկադի, Հակոբ Բեգլարյան, քաղաքական կորպուս, ներկա են եղել»։  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր