00:00:00

Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները լքել են Էջմիածինը՝ մնացել է միայն դուստրը. «Ժամանակ»

12:58, 07 հուլիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն տևական ժամանակ է, ինչ Էջմիածինը լքել են կալանավորված Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամները, այդ թվում՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Գրիգորյաններին պատկանող ձեռնարկությունները կա՛մ չեն աշխատում, կա՛մ փոքր ծանրաբեռնվածությամբ են աշխատում: Օրինակ՝ հացի արտադրամասը, որը օրական գրեթե 2 տոննա ալյուր էր օգտագործում հացաթխման համար՝ ապահովելով մի քանի զորամասերի հացի պահանջարկը, աշխատում է 10 տոկոս ծանրաբեռնվածությամբ, քանի որ զրկվել է եկամտաբեր բիզնեսից: Էջմիածնում է մնացել միայն Մանվել Գրիգորյանի դուստրը` Նաիրա Գրիգորյանը, ով Արմավիրի առաջին ատյանի դատարանի դատավոր է: Վերջինս արձակուրդում է, որն ավարտվելու է սեպտեմբերին, և չի բացառվում, որ արձակուրդի ավարտից հետո աշխատանքից ազատվելու դիմում գրի: Դժվար է նման, մեղմ ասած, խախտված հեղինակությամբ արդարադատություն իրականացնել»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր