00:00:00

«Իրատես». «Անկեղծ զրույց». ոստիկանների՝ նախկինում ստացած կոչումները, հնարավոր է, վերանայվեն

13:11, 06 հուլիս 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Օրերս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հանդիպել է ոստիկանական ստորաբաժանումներից մեկի աշխատակիցների հետ ու անկեղծ զրուցել: Հանդիպման մասնակիցներից մեկը «Իրատեսին» տեղեկացրեց, որ ոստիկանները տպավորված են եղել բարձրացված հարցերի շրջանակով: «Օսիպյանը մեզ վստահեցրեց, որ համակարգում այլեւս երբեք ոչ ոք «խնամի, ծանոթ, բարեկամ» սկզբունքով կոչումներ ու պաշտոններ չի ստանալու»,- ասաց մեր աղբյուրը, ավելացնելով, որ անգամ պարգեւների հարցում է ոստիկանապետը խիստ ու հետեւողական լինելու: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ ոստիկանապետը, հնարավոր է, առաջիկայում հրահանգի վերանայել նախկինում ստացած կոչումները, որոնք ոստիկաններին շնորհվել են ոչ թե բարեխիղճ աշխատանքի, այլ «գեղեցիկ աչքերի» համար»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր