00:00:00

«Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Սահմանադրության օրվան

02:27, 06 հուլիս 2018 Ֆոտոշարք

Մաշտոցի պուրակում այսօր «Հեղափոխության դեպքերն ու դեմքերը» խորագրով ցուցահանդես էր կազմակերպվել: Պատահական չէին ո՛չ պուրակի ընտրությունը, ո՛չ ցուցահանդեսի բացման օրը. Մաշտոցի պուրակը խորհրդանշում է հասարակության հաղթանակը, որը տեւական պայքարի արդյունքում փրկվեց քարե շինություն վերածվելուց, իսկ հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրն ընտրվել է, քանի որ, կազմակերպիչների խոսքով, թավշյա հեղափոխության շնորհիվ կյանքի կոչվեց երկրի հիմնական օրենքի 2-րդ հոդվածը, այն է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ցուցահանդեսի կազմակերպիչներից Գայանե Աբրահամյանը, որը «Հոդված 3» ակումբի ղեկավարն է, նշեց, որ ցուցահանդեսի միջոցով պետք է հիշել ու վերապրել հեղափոխությունը եւ հաղթանակը: «Մենք իսկապես հաղթանակած ենք, եւ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը, ի վերջո, համաժողովրդական շարժման շնորհիվ իրականություն դարձավ, այն է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ցուցահանդեսն իսկապես կարեւոր է, այն հեղափոխություն ու համաժողովրդական ապրումները, որ բոլորս ունեցանք, անընդհատ պետք է վերհիշել ու վերապրել, երբեք չկորցնել պայքարի այն ներուժը, որն ունեինք այդ օրը։ Մենք վերջապես դարձել ենք ՀՀ հպարտ քաղաքացիներ»,- նշեց Աբրահամյանը: Հեղափոխության ակտիվ մասնակից, այժմ վարչապետի օգնական Արեն Մկրտչյանն իր ելույթում հեգնանքով արձագանքեց կառավարության երիտասարդ անդամերին ուղղված քննադատություններին. «Եթե 870 հազար աղքատ ունենալու մասին է խոսքը, այո՛, մենք փորձ չունենք: Եթե համատարած կոռուպցիայի մասին է խոսքը, մենք դրա փորձն էլ չունենք ու չենք ուզում ունենալ: Եթե 377 հազար մարդու «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհելու մասին է խոսքը, դրա փորձն էլ չունենք եւ չենք ուզում ունենալ: Իմ երազանքը Հայաստանում մարդակենտրոն համակարգ ստեղծելն է բոլորի հետ միասին»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր