00:00:00

Վ. Օսիպյանը հանձնարարականներ է տվել՝ ՃՈ խախտումների արձանագրման կենտրոնի աշխատանքի որակը բարձրացնելու ուղղությամբ

02:36, 05 հուլիս 2018 Ֆոտոշարք

Հուլիսի 4-ին Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Հայաստանի ճանապարհային ոստիկանության 82-ամյակի կապակցությամբ այցելեց ճանապարհային ոստիկանություն: Ոստիկանության պետը նախ եղավ օպերատիվ կառավարման կենտրոնում, որն ի դեպ աշխատանքը սկսել է ուղիղ մեկ տարի առաջ: Այս ընթացքում կենտրոնի 177 թեժ գիծը ստացել է շուրջ 200.000 ահազանգ, որոնց տրվել է համապատասխան ընթացք: Վալերիյ Օսիպյանը ծանոթացավ նաև ճանապարհային ոստիկանության խախտումների արձանագրման կենտրոնի աշխատանքային պայմաններին, տվեց կոնկրետ հանձնարարականներ՝ ծառայության որակը բարձրացնելու ուղղությամբ: Ճանապարհային ոստիկանությունում կայացավ ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Ժորա Բարսամյանի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության անցած ուղին» գրքի շնորհանդեսը: Գրքում առաջին անգամ ի մի է բերվել և հանգամանորեն ներկայացվել Հայաստանի ճանապարհային ոստիկանության ավելի քան 80 տարվա կատարած աշխատանքը:
Ելույթներ ունեցան ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, գրքի խմբագիրը և ոստիկանության վետերաններ, որոնք կարևորեցին հեղինակի կատարած ծավալուն աշխատանքը: Նշվեց, որ հավաքագրվել և ժողովածուում ամփոփվել են արխիվային բացառիկ նյութեր:
Ճանապարհային ոստիկանության մասնագիտական տոնի և գրքի լույս ընծայման կապակցությամբ շնորհավորական խոսք ասաց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Միջոցառման ավարտին ոստիկանության պետը գրքի հեղինակին պարգևատրեց «Ոստիկանություն 100-ամյակ» հոբելյանական մեդալով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր