00:00:00

ԱԱ-2018․ Շվեդիան հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

00:07, 04 հուլիս 2018 Ֆոտոշարք

Ռուսաստանում շարունակվող ֆուտբոլի աշխարհ առաջնության 1/8 եզրափակիչում մրցեցին Շվեդիայի և Շվեյցարիայի հավաքականները։ Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում կայացած խաղի առաջին կեսում գոլեր չգրանցվեցին։ Յանե Անդերսոնի թիմին հաղթանակ բերեց Էմիլ Ֆորսբերգի խփած գոլը։ 66-րդ րոպեին գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպանի հարվածից հետո գնդակը անդրադարձից հետո հայտնվեց Յան Զոմերի պաշտպանած դարպասում։ Շվեդիան քառորդ եզրափակիչում կհանդիպի Կոլումբիա - Անգլիա դիմակայության հաջողակին։ ԱԱ-2018, 1/8 եզրափակիչ Շվեդիա - Շվեյցարիա՝ 1։0 (տեսանյութ) Էմիլ Ֆորսբերգ, 66 Շվեդիա․ Օլսեն, Լուստիգ (Օլսոն, 82), Լինդելյոֆ, Գրանկվիստ, Աուգուստինսոն, Էկդալ, Սվենսոն, Ֆորսբերգ (Կրաֆտ, 82), Կլասոն, Բերգ (Տելին, 90), Տոյվոնեն։ Շվեյցարիա․ Զոմեր, Լանգ, Ականջու, Ջուրու, Ռոդրիգես, Ջակա, Բեհրամի, Ջեմաիլի (Սեֆերովիչ, 73), Ցուբեր (Էմբոլո, 73), Շաքիրի, Դրմիչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր