00:00:00

Դատախազության լռությունն ու գործարարների «համակարտությունը»

14:00, 03 հուլիս 2018 Իրավական

Irakanum.am-ը իր հրապարակումներում անդրադարձել էր Վայոց Ձորի մարզի բնակիչ Աշոտ Զաքարյանի պատմությանը: Հիշեցնենք, որ Զաքարյանը պնդում է, որ Գրիգոր Գրիգորյանը խարդախությամբ ունեզրկել է իրեն:  Աշոտ Զաքարյանի հայտարարություններին պատասխանել է Գրիգոր Գրիգորյանը: Վերջինիս արձագանքը ներկայացնում ենք ամբողջությամբ: Վայք քաղաքի բնակիչ, Աշոտ Զաքարյանը և նրա փաստաբան Տիգրան Մուրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև տարբեր լրատվամիջոցների միջոցով անդրադառնալով Վայոց ձորի մարզի «Արփա» փոքր ՀԷԿ–ի խնդրին, փորձել են ստի և կեղծիքի միջոցով մոլորեցնել լրատվամիջոցներին և  հանրությանը, ինչպես նաև շահարկել և զրպարտել գործարար ԳրիգորԳրիգորյանի անունը: Ներկայացնում ենք «Արփա» փոքր ՀԷԿ-ի ներկայիս սեփականատերից մեկի, գործարար Գրիգոր Գրիգորյանի պատասխանը՝ հերքումը: Աշոտ Զաքարյանի և փաստաբանի կողմից ներկայացվածն ամբողջությամբ հիմնված է ստի և ցինիզմի վրա, բարձրաձայնում են մարդկանց անուններ որոնք ընդանրապես կապ չունեն և նույնիսկ տեղյակ չեն նշված հարցերից: Բնականաբար հասկանալի է, որ նրանք բարձր պաշտոնատար անձանց անուններ հնչեցնելով, փորձում են լսելի դառնալ և հարցին հնչեղություն հաղորդել հնարավորինս մեծ լսարան ապահովելու համար։ Ցինիզմով ու շանտաժով Զաքարյանը փորձում է քողարկել իր կողմից «Արփա» ՓՀԷԿ–ում կատարված յուրացումներն ու պատճառված վնասները, իր տնօրինության ժամանակահատվածում իր իսկ կողմից կնքված կեղծ փոխառության պայմանագրերը և ընկերության դրամարկղից կանխիկացրած շուրջ 50 մլն ՀՀ դրամի յուրացումները և բազմաթիվ ինքնիրավչությունները, ինչն իրենց մոտ չի ստացվի, քանի որ միևնուն է վաղ թե ուշ Զաքարյանը օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխան տա վերը նշված հանցանքների համար։ Առավել ևս վերը նշվածի վերաբերյալ առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, մինչդեռ Զաքարյանը փորձում է հորինվացքներով, շանտաժով և ցինիզմով իրեն հանրությանը ներկայացնել որպես զոհ կամ ունեզրկված, խուսափելու համար հետագա պատասխանատվությունից: Նրանք ներկայիս քաղաքական իրավիճակի ընկալման լուրջ խնդիր ունեն, որը շահարկում են իրենց անձնական ստահոտ շահերի համար։ Իսկ գործարարի անունը շահարկելու և զրպարտելու համար իրենք դեռ օրենքի առաջ պատասխան պետք է տան։ Իսկ «ունեզրկված գործարարի» կերպարը դա Աշոտ Զաքարյանի մտացածին երևակայության արդյունքն է, որն իրականությունից շատ հեռու է, քանի որ նա իր տեսակով երբևէ չի եղել և չէր էլ կարող լինել գործարար, ուստի ունեզրկված լինելու մասին խոսք լինել անգամ չի կարող։ Չհիմնավորված և հորինված լուրեր տարածելով, օգտագործելով հայտնի մարդկանց անուններ Զաքարյանը դարձել է ոչ թե ունեզուրկ, այլ պատվազուրկ։ Զաքարյանի հեթական շանտաժն ու ցինիզմը դրսևորվում է նաև ՀՀ գլխավոր դատախազության առջև իր թիմակիցներով ակցիա անցկացնելու վերաբերյալ հայտարարությամբ, որի վերաբերյալ կասեմ, որ ինչ թիմակիցներ, Աշոտ Զաքարյանի նման մարդիկ չունեն և չեն էլ կարող ունենալ թիմակիցներ։ Իր ստի և շանտաժի թիմակիցներն են՝ կինը, ծառայությունից խուսափած որդին և վճարովի փաստաբանը։ Կցանկանայի հստակեցնել, որ ես ձեռք  եմ բերել ոչ թե «Արփա» ՓՀԷԿ-ի բաժնեմասերը, այլ «Արփաէներգիա» ՍՊԸ-ի՝ հենց Զաքարյանի խնդրանքով, քանի որ վերջինս սննկացման եզրին էր հայտնվել իր իսկ կատարած ինքնիրավչությունների արդյունքում։ Ինչ վերաբերվում է ընկերությունում Զաքարյանի կողմից սեփական միջոցների ներդրմանը, ապա նա ոչ մի լումա չի էլ փորձել ներդնել ընկերությունում, քանի որ իմաստազուրկ կլիներ գումարներ դնել, ապա յուրացնել դրանք։ Ընկերության բաժնետեր, դարձել եմ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ և օրենքով նախատեսված կարգով, ինչի օրինականության հարցը Աշոտ Զաքարյանի կողմից դատական կարգով վիճարկվել է դեռևս 2013թ-ին, և դրա վերաբերյալ դատարաններն իրենց դիրքորոշումը թիվ ԵԿԴ/2051/02/13 քաղաքացիական գործով արդեն հայտնել են, իսկ վերջնականորոշումը կայացվել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից, որով ճանաչվել է իմ «Արփաէներգիա» ՍՊԸ-ում բաժնետեր լինելու օրինականությունը։ Նշված գործով Զաքարյանը դատարանից խնդրել էր անվավեր ճանաչել կամ լուծել բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը, որով ես դարձել էի ընկերության 50 տոկոս բաժնետերը, և դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով Զաքարյանի հայցն ամբողջությամբ մերժվել է ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Զաքարյանի կողմից ազնիվ կլիներ խոսել նաև վերը նշվածի մասին, և այլոց անուների անվանակման փոխարեն ներկայացներ իր շահերի համար «պայքարողների» մասին, որոնք     տարբեր      ժամանակահատվածներում      հանդես      են      եկել     որպես      Զաքարյանի հովանավորներ,   և   այս   իմաստով   առնազն   ազնիվ   չէ   մոլորեցնել   մարդկանց, հագնելով «ազնվագույն» մարդու կերպար և հանրությանը ներկայանալ «զոհի» կերպարով։ Այնպես որ ճիշտ կլինի Աշոտ Զաքարյանը և փաստաբանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ներկայացնեն իրենց հոգեկանառողջության (Մեղսունակության) վերաբերյալ տեղեկանքներ համապատասխան բուժհաստատություններից, (ինչը նաև ես եմ պահանջում) և դա կօգնի, որ լրատվամիջոցները ստիպված չտարածեն միակողմանի, ոչ հավաստի տեղեկատվություն։ Միաժամանակ խոսքս ուղղում եմ լրատվամիջոցներին, որպեսզի օբյեկտիվ ու փաստարկված տեղեկատվության փոխարեն, չսպասարկեն ու տարածեն որևէ մեկի նեղ անձնական խեղաթյուրված ու շահադիտական դրսևորումները, չդառնան գործիք ստի և մոլորության տարածման համար։ Իրենց կողմից ճիշտ կլինի միակողմանի տեղեկատվություն տարածելու փոխարեն ներկայացնեն երկու կողմին էլ, առավել ևս որ գործին առնչվում են մի շարք դատական պրոցեսներ: Հարգանքով` Գրիգոր Գրիգորյան Irakanum.am-ը Գրիգոր Գրիգորյանի արձագանքի վերաբերյալ զրուցել է Աշոտ Զաքարյանի հետ: Զաքարյանը  շարունակում է պնդել՝ իր կողմից նշված անձինք, նախկին ոստիկանապետերից, ներկայումս ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը Գրիգոր Գրիգորյանի քավորն է: Ըստ Զաքարյանի՝ Գրիգորյանն ու Սարգսյանը միասին համատեղ բիզնես են իրականացնում, որը գրանցված է Ալիկ Սարգսյանի փեսայի անունով: «Ջիարփի սիստեմս» ընկերությունն է, որը հանդիսանում է ՀԷԿ-ի համար խողովակ արտադրող միակ ընկերությունը: Իմ կողմից տրվել է Վայոց Ձորի մարզի դատախազ Նաիրի Ավագյանի անունը, ում հետ նույնպես Գրիգորյանը շատ մոտ հարաբերությունների մեջ է: Ավագյանը հանդիսանում է Գրիգորյանի ուսանողական եւ շատ մտերիմ ընկեր «Արարատ Հայաթ» հյուրանոցային համալիրի սեփականատեր Սամվել Սարգսյանի հարազատ քրոջ ամուսինն է»,- ասաց Աշոտ Զաքարյանը:  Ինչ վերաբերում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ապա ըստ Զաքարյանի վերջինս եւ Գրիգորյանը եւս մոտ հարաբերությունների մեջ են: «Այո, անունները եւս պատահական չեմ տվել: Նրանք մարդիկ են, ովքեր անընդհատ աջակցել են Գրիգորին, որ նա միշտ մնա արտոնյալ եւ անպատժելի: Բացի այդ ես գիտեմ, որ Գրիգորյանը Արցախում ոսկու հարստացուցիչ հանքի սեփականատեր է, որից բաժնեմաս ունի նաեւ Բակո Սահակյանը: Իհարկե սա փաստաթղթով ամրագրված չէ»,- նշեց Զաքարյանը, հավելելով, որ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ Գրիգոր Գրիգորյանը որեւէ կերպ չի հերքում, որ նշված անձանց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է: Ինչ վերաբերում է Գրիգորյանի այն պնդումին, թե Զաքարյանը շանտաժի եւ ցինիզմի է դիմում, ապա Աշոտ Զաքարյանը հերքեց: «Գրիգոր Գրիգորյանը եւ նրա վճռաբեկ դատարանի բարքերով հայտնի փաստաբանի այն անհեթեթ պնդումները, թե ես յուրացում եմ կատարել,  իբր թե վարկի գումարը այլ ուղղությամբ եմ ծախսել ակնհայտ սուտ է, քանի, որ հենց Գրիգորյանի նախաձեռնությամբ հարուցվել է քրեական գործ, որ իբր ես յուրացում եմ կատարել, սակայն փորձաքննությամբ հաստատվել է, որ գումարը իմ կողմից ծախսվել է նպատակային, այդ թվում վարկերը: Բացի այդ 180 միլիոն դրամ եւ ավելի գումար ես դրել եմ իմ անձնական միջոցներից»,- նշեց Զաքարյանը: Աշոտ Զաքարյանը հայտարարում է, որ իր պատրաստի բիզնեսը Գրիգորյանը իր պաշտոնատար շրջապատի կապերը օգտագործելով խլել է, իսկ այժմ փորձում է սուտ տեղեկություններ տարածել, համաձայն, որի ինքը յուրացում է կատարել: Աշոտ Զաքարյանը նաեւ նշեց, որ հիմնավոր կասկածներ ունի, որ Գրիգոր Գրիգորյանը գլխավոր դատախազությունում  էլ որոշ անձանց է իրենով արել, եւ այնպես է անում, որ քրեական գործ չհարուցվի: «Գրիգորյանի եւ նրա փաստաբանի այն անհեթեթ պնդումները, թե ես ներդրում չեմ արել ակնհայտ սուտ է, քանի որ  ես 95 տոկոսն արել եմ, որից հետո նա բիզնեսը խլել է ինձանից: Գրիգորը երբեք օրենքի սահմանված ընթացակարգով չի դարձել տերը իմ բաժնեմասի: Ես գտնում եմ, որ Գրիգորը հոգեկան խնդիրներ ունի: Նա իմ համոզմամբ  տառապում է ագահությամբ եւ ուրիշների ունեցվածքին տիրանալու մոլուցքով, որի վերջը լինելու  է ճաղերից այն կողմը»,- ասաց Զաքարյանը, հավելելով, որ եթե Գրիգոր Գրիգորյանը փորձում է իր եւ իր հարազատներին վիրավորել, ապա ստիպված է լինելու վերջինիս հետ նրա լեզվով խոսել: «Ես դիմում եմ իրավապահներին եւ հայտնում եմ, որ Գրիգորի նման մարդկանցից իմ եւ իմ ընտանիքի անդամների անվտանգությունը ապահովելու խնդիր ունեմ»,- եզրափակեց Աշոտ Զաքարյանը: Վերջում հիշեցնենք, որ Աշոտ Զաքարյանը բաց նամակով դիմել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր