00:00:00

Գլխավոր դատախազի ամենահավանական թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, իսկ Փաշինյանը դա չի ուզում․ «Իրատես»

13:00, 03 հուլիս 2018 Մամուլ

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե դատախազության 100-ամյակին ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի բացակայությունն ուրույն մեսիջ էր հայաստանյան պատկան մարմիններին, որ առանձնապես հիացած չեն իրենցով: Մյուս կողմից էլ, «պատկանները» կարող են իրենց նոր տերերի մոտ գլուխ գովալ, որ ամբողջովին «հեռու» են խաղում «ռուսական գծից»: Իսկ թե ինչու նախկին իշխանությունների «նշանակած» գլխավոր դատախազին նորերը հրաժարական չեն պարտադրում, պատճառները հետեւյալն են. Արթուր Դավթյանը խիստ հլու կատարում է նոր իշխանությունների տված բոլոր առաջադրանքները (նման ծանր գործը երբեմնի թիմակիցների հանդեպ ոչ բոլորը կանեին), հաջորդ պատճառն այն է, որ եթե նոր իշխանությունների «նշանակած» դատարախզն աներ դա, կասվեր՝ «քաղաքական հետապնդում է իրականացվում նախկինների հանդեպ (այս դեպքում՝ Դավթյանը եւս նախկին է): Եվ վերջապես՝ դատախազի ամենահավանական թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, իսկ Փաշինյանը չի ուզում, որ Էդմոնը դատախազ դառնա»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր