00:00:00

Մշակույթի նախարարը շարժական և անշարժ գույք չունի. «Փաստ»

13:53, 30 հունիս 2018 Մամուլ

«Փաստ»թերթը գրում է. «Մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը մինչ կառավարական պորտֆել ստանալը երկու աշխատանք է ունեցել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։ Մակունցը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 1 միլիոն 551 հազար դրամ եկամուտ, որը երկու տարբեր աշխատավարձերի հանրագումարն է։ Շարժական կամ անշարժ որևէ գույք չի հայտարարագրել։ Դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 251 հազար դրամ ու մոտ 600 ամերիկյան դոլար։ Լիլիթ Մակունցը բանասիրական գիտությունների թեկնածու է, 2005 թ. մինչ օրս դասավանդում է Հայ–ռուսական համալսարանում, իսկ այս տարվա փետրվարից զբաղեցրել է Հայ–ռուսական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը: Խորհրդարանական նախորդ ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 59–րդ համարն էր»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր