00:00:00

Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումն արդեն գրված է. ո՞վ կփոխարինի նրան. սցենարն արդեն հայտնի է. «Ժողովուրդ»

13:23, 27 հունիս 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապագայի շուրջ տեսլականն արդեն որոշակի է դառնում: Նրա հրաժարականի դիմումն արդեն գրված է, վերջինս էլ մի քանի օր է՝ աշխատանքի չի գնում: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ այժմ անորոշ իրավիճակ է քաղաքապետարանում, հատկապես նրա հետ մտերմիկ հարաբերություններ ունեցող պաշտոնյաների շրջապատում, որոնք եւս չգիտեն իրենց ապագան: Սակայն ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանի ապագան կանխորոշված է: Ակնհայտ է, որ այս փուլում Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը խորհրդարանական ընտրություններն են, սակայն միաժամանակ չեն թողնի, որ մինչ այդ հենց Տարոն Մարգարյանը մնա քաղաքապետ: Դրա լուծման բանալին ժամանակավոր քաղաքապետ ունենալու մեջ է: Ըստ այդմ՝ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնում նրան կփոխարինի ավագանու ՀՀԿ անդամ, «Սինոփսիս»-ի ղեկավար Հովիկ Մուսայելյանը, ում ընտրելու են հենց ավագանու անդամները: Արդեն խորհրդարանական ընտրություններից հետո ավագանու նիստերը երեք անգամ չեն կայանա, որից հետո այն, ՏԻՄ մասին օրենքի համաձայն, ինքնաբերաբար կլուծարվի, եւ կգնան արտահերթ ընտրությունների: Արդեն դրանից հետո քաղաքապետի պաշտոնում երկու անձի անուն է քննարկվում՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան եւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան: Ավելի հավանականը թերեւս Միրզոյանի տարբերակն է, եթե հաշվի առնենք, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը հակասահմանադրական են համարում նաեւ «Ելք»-ում եւ առաջիկայում փոփոխություններով դա վերանալու է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր