00:00:00

Ո՞վ է իր «ներդրումն» ունեցել Սերժի Վաչոյի ձերբակալության հարցում. «Ժամանակ»

13:13, 27 հունիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին հանրությունը տեղեկացավ ԱԱԾ կողմից կատարված հերթական ձերբակալության մասին: Ապօրինի հարստացման և պետական պաշտոնյաների հայտարարագրերի մասին օրենսդրությունը խախտելու, կեղծ տվյալներ ներկայացնելու համար բերման ենթարկվեց նախկինում Սերժ Սարգսյանի վարորդապետ, այնուհետև թիկնազորի պետ հանրահայտ Վաչագան Ղազարյանը` Սերժի Վաչոն: «Ժամանակ»-ի տեղեկություններով` Սերժի Վաչոյի ձերբակալությունը պատահական չէ, դրա մեջ իր «ներդրումն» է ունեցել «Արդշինբանկի» վարչության նախկին նախագահ, փոխվարչապետ դարձած Մհեր Գրիգորյանը: Մեր աղբյուրի փոխանցմամբ` հենց նա է իրավապահներին ուղղորդել զբաղվել կարճ ժամանակում վարորդից գեներալ-մայոր դարձած Վաչագան Ղազարյանով: Մհեր Գրիգորյանը լավատեղյակ է, թե ինչ հսկայական կարողություն ունի Ղազարյանը, որի մի մասն էլ պահել է իր ղեկավարած բանկում»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր