00:00:00

ՀՀԿ-ում կատաղած են Սամվել Բալասանյանի վրա. նա ուրացավ Սերժ Սարգսյանին․ «Հրապարակ»

13:35, 26 հունիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում կատաղած են Սամվել Բալասանյանի վրա, որ համարձակվեց իրենց անփոխարինելի նախագահին զրկել Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից: Ասում են, որ Բալասանյանը երբեք իրենց սրտով չի եղել՝ վարկաբեկված մարդ է, միայն Սերժ Սարգսյանի շնորհիվ է դարձել քաղաքապետ, ինչը շուտ ուրացավ: «Արժանապատվություն ունենար՝ դիմում կգրեր-կհեռանար, կասեր՝ թող գա ձեր քաղաքապետը զրկի կոչումներից: Բոլորը պիտի հիշեն, որ Սերժ Սարգսյանը բոլորի արած-չարածը լավ գիտի և կարող է Փաշինյանին հուշել կոռուպցիայի բացահայտման կոնկրետ «հասցեներ»,- ասաց մեր աղբյուրը։ Թեև ՊԵԿ-ն առանց հուշելու էլ նրա «Գյումրի գարեջուր» ընկերությունում հայտնաբերեց 360 մլն դրամ թաքցված հարկ, 210-ը՝ ակցիզային հարկի, 150-ը` շահութահարկի գծով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր