00:00:00

Ինչ ունեցվածք ունի Նիկոլ Փաշինյանի աներձագը. «Փաստ»

13:45, 23 հունիս 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը ստանձնած Արարատ Միրզոյանին Ազգային ժողովում փոխարինեց Հրաչյա Հակոբյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագն է: Օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Հակոբյանի՝ իրենց ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հրաչյա Հակոբյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ հողամաս և երկու բնակարան: Որպես շարժական գույք է հայտարարագրել «BMW X5 4.6 IS» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ չի ունեցել ո՛չ դրամական միջոցներ, ո՛չ եկամուտներ: Հակոբյանը մասնագիտությամբ դերասան է, տարբեր տարիներին աշխատել է Երևանի խամաճիկների պետական և Կամերային երաժշտության թատրոններում: Նկարահանվել է ֆիլմերում»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր