00:00:00

ՀՔԾ-ն բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ. «Փաստ»

13:30, 23 հունիս 2018 Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունը հունիսի 16–ին հայտարարություն էր տարածել, որը վերաբերում էր Մարտի 1–ի բացահայտմանը: Կարևորելով Երևանում 2008 թվականի մարտի 1–ին և 2–ին տեղի ունեցած դեպքերի բոլոր հանգամանքների, ինչպես նաև 10 անձի սպանությունների ամբողջական բացահայտման գործում հանրության աջակցությունն ու ակտիվ ներգրավվածությունը, խնդրել էին նշված դեպքերի վերաբերյալ որևէ արժեքավոր տեղեկատվություն, այդ թվում` տեսանյութեր, լուսանկարներ, փաստաթղթեր ունենալու դեպքում դիմել ՀՔԾ: «Փաստ»–ը փորձեց պարզել` հայտարարությունից հետո ՀՔԾ–ն ինչ արձագանքներ է ստացել: ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Հայտարարությունից հետո բազմաթիվ հեռախոսազանգեր ենք ստացել տարբեր քաղաքացիներից, ովքեր պատրաստակամություն են հայտնել աջակցել քննությանը: Այս պահին ավելին չենք կարող ասել` ելնելով զուտ նախաքննության գաղտնիությունից»»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր