00:00:00

Կարգին Հայկոն՝ Երևանի քաղաքապե՞տ. «Հրապարակ»

11:20, 23 հունիս 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին մենք տեղեկացանք, որ դերասան Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Երեկ ողջ օրը լուրեր էին շրջանառվում Երևանում, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և նրա տեղակալները հրաժարականի դիմումներ են գրել, և մոտ օրերս այդ մասին կհրապարակվի։
Իսկ երեկոյան արդեն Ֆեյսբուքում հայտնվեցին ստատուսներ՝ Հայկոյի ու Նիկոլի նկարով, մակագրված․ «Կարգին քաղաքապետ՝ մեր սիրելի Երևանի համար»։ Եվ պարզ դարձավ, թե ինչու է հայտնի դերասանը նախօրեին «ՔՊ» մտնելու դիմում գրել»։   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր