00:00:00

Ձև չկա. ԸՕ-ի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները շատ են. «Ժամանակ»

13:40, 22 հունիս 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում արագ արտահերթ խորհրդարանական ընտրություններ հնարավոր չի լինի կազմակերպել, որովհետև Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ձգձգելու կողմնակիցները բավական շատ են: Երեկ տեղի է ունեցել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը: Խորհրդարանում ներկայացված կուսակցությունների երեքական ներկայացուցիչներ հավաքվել էին, որպեսզի քննարկեն փոփոխությունները, բայց քննարկում, որպես այդպիսին, չի կայացել, քանի որ հավաքվածները չեն իմացել, թե ինչ են քննարկելու: Միակ որոշումը, որ կայացվել է, վերաբերել է աշխատանքային խմբի հաջորդ նիստի օրվան, այն կանցկացվի հուլիսի 4-ին, քանի որ հաջորդ շաբաթ գումարվելու է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, և բոլոր խմբակցություններից առնվազն մեկական ներկայացուցիչ լինելու է Ստրասբուրգում»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր