00:00:00

Առաքել Մովսիսյանը (Շմայս) տեղափոխվել է ԱԱԾ

01:25, 22 հունիս 2018 Ֆոտոշարք

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն Շմայսի առանձնատանը գործողություններ է իրականացնում: Խուզարկությունը տեւել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի կինը՝ Նելլի Մովսիսյանը, մեզ փոխանցեց, որ ԱԱԾ-ականները հայտնել են, թե անօրինական զենք-զինամթերք են փնտրում: Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ եւ 2 հրացան, որը նրա կնոջ խոսքերով, օրինական է: Առաքել Մովսիսյանն այժմ ԱԱԾ-ում է, նա հարցաքննվում է: Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ Վոլոդյանը Մովսիսյանը, մեզ հայտնեց, որ ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել առանձնատան դարպասներից առաջանալ: Մեր հարցին՝ ինչ կարգավիճակով են եղբորը ԱԱԾ տարել, պատասխանեց. «Նորմալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր