00:00:00

Դանիա-Ավստրալիա խաղն ավարտվեց ոչ-ոքի. C խումբ

22:11, 21 հունիս 2018 Ֆոտոշարք

Ֆուտբոլի աշխարհիա առաջնության C խմբի երկրորդ տուրում Դանիան Սամարայում մրցել է Ավստրալիայի հետ: 6-րդ րոպեին Դանիան բացեց խաղի հաշիվը: Դանիացիներից ընթացքից շեշտակի հարվածով դարպասը գրավեց Կրիստիան Էրիկսենը: Վերջինս իր 17-րդ գնդակը խփեց Դանիայի կազմում անցած 20 խաղերում: Եվրոպացիներն ակնհայտ ագրեսիվ և արագ ֆուտբոլ էին խաղում: Ավստրալիան բաց թողած գնդակից հետո շարունակեց գրոհել, բայց առաջին կեսում հաշվի հավասարությունը վերականգնել չստացվեց: Սակայն վիճակագրությամբ երկու թիմերն էլ հավասար հնարավորություններ ունեին: Հանդիպման 37-րդ րոպեին դանիացիները ձեռքով խաղացին սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն էր անվրեպ իրացրեց Եդինակը` 1:1: Երկրորդ կեսի երկու թիմերն էլ հավասարաչափ էին տիրում գնդակին և հաճախի փոխանակվում էին գրոհներով: Այս խաղին ներկա էին 40.727 ֆուտբոլասեր: Հետագայում էլ դարպասի գրավում չարձանագրվեց և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: C խմբի վերջին տուրում Դանիան կմրցի Ֆրանսիայի հետ: Այս խաղը կկայանա հունիսի 26-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Ավստրալիան վերջին տուրում ուժերը կչափի Պերուի հետ: Երկրորդ տուրից հետո դեռևս խմբի առաջատարը երկու խաղերի արդյունքով 4 միավորով Դանիան է: Ֆրանսիան դեռ ունի 3 միավոր, բայց քիչ ավելի ուշ կմրցի Պերուի հետ: Ավստրալիան ունի 1 միավոր, Պերուն դեռևս միավոր չունի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր