00:00:00

Արթուր Գեւորգյանի սկանդալային հայտարարությունը (տեսանյութ)

15:26, 20 հունիս 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Արթուր Գեւորգյանն այսօր խորհրդարանում  ուշագրավ հայտարարություն արեց: Նախ, լրագրողների հարցին՝ ձեր աները՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը  միջնորդել է, որ Դոն Պիպոն Հայաստանից հեռանա, դուք ինֆորմացիա ունեցե՞լ եք այդ մասին՝ պատասխանեց. «Ժամանակին Գասպարյանի աղջիկն իմ կինը չէր»: Հարցին՝ ձեր հորեղբայրը Երդվյալ ազատամարտիկների միությունով սահմանին է եղել, տեղեկություն ունե՞ք, ինքը ի»նչօգնություն էր ստացել՝ նա պատասխանեց. «Դուք մի մարդու եք հարցնում, իմ ընտանիքը ինչ է տվել էս երկրին ու դուք ինչ երեւույթից եք հարցնում: Ավելի լավ է ես զուսպ լինեմ, իմ ընտանիքը կյանք է տվել էդս երկրին ու սահմանների համար, ես հայր եմ կորցրել: Իսկ հիմա դուք խոսում եք մի մարդուց, ում մեղադրում են զինվորի բաժին ուտելու մեջ»: Հարցին՝ ասում են, որ առանց վերեւների իմացության հնարավոր չէր, որ նա ուտեր՝ Գեւորգյանը պատասխանեց. «Շատերն են մեղքերի տակ, ասեմ ավելին՝ Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսեւորումներով երեւի էս երկրի հարյուրակի մեջ էլ չի մտնում»: Այլ մանրամասներ՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=BU-GtXeIF_I&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր