Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում ստեղծված իրավիճակը ծանր հումանիտար աղետ է։ Այս մասին Ալյոշկիում մարդասիրական գործողության մեկնարկի կապակցությամբ իր ուղերձում հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը
Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին այնտեղ ստեղծված ծայրահեղ իրավիճակը ծանր հումանիտար աղետ է և լուրջ մտահոգություն է առաջացնում, քանի որ ամբողջ քաղաքը բառացիորեն պատված է ուկրաինական ականներով և պայթուցիկ սարքերով»:
Պատրիարքը հավելել է, որ ռուս զինվորականներն անում են հնարավոր ամեն ինչ՝ Ալյոշկի սննդամթերքի և դեղորայքի մատակարարումն ապահովելու համար։