Հայաստանի պատվիրակ Նարեն դարձավ «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հաղթող։ Նա ներկայացավ «BOO!» երգով։ Նարեն ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության համագումարում ստացավ 202 միավոր։
Երկրորդ տեղն զբաղեցրեց Իսպանիայի պատվիրակը, լավագույն եռյակը եզրափակեց Ֆրանսիան։
Հիշեցնենք, որ Հայաստանը մինչ այժմ երկու անգամ դարձել է մրցույթի հաղթող։ Առաջին հաղթանակը 2010 թվականին բերել է Վլադիմիր Արզումանյանը՝ «Մամա» երգով, իսկ 2021 թվականին Փարիզում Հայաստանը հաղթել է Մալենայի «Քամի, քամի» երգով։