«Այսօր Արթուր Դանիելյանի քրեական վարույթով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին»,- հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Քրեական վարույթը կփոխանցվի հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Միևնույն ժամանակ վերաքննիչ քրեական դատարանը դեռ քննության չի առել իմ բողոքն՝ ընդդեմ Արթուրի կալանքի:
Հիշեցնեմ, որ Արթուր Դանիելյանը մեղադրվում է ՖԲ-ում գրառումներ կատարելու համար՝ խուլիգանություն և ԱԱԾ արատավորում»,- նշել է փաստաբանը: