00:00:00

Հայտնի են ուշուի Հայաստանի առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները  

17:36, 29 հոկտեմբեր 2026 Սպորտ

Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցում կայացել է ուշուի Հայաստանի երիտասարդական ու մեծասահակների առաջնությունը։  

Այս տարի առաջնությունն առանձնանում էր  մասնակիցների թվով և բարձր մրցակցությամբ. ավելի քան 150 մարզիկներ պայքարի դուրս եկան մեծահասակների   և երիտասարդների մրցաշարում։ Առաջնությունն անցավ թեժ ու դիտարժան պայքարում՝ մասնակցում էին Հայաստանի ուժեղագույն ուշուիստները այդ թվում ՝ Եվրոպայի ու աշխարհի չեմպիոններն ու մրցանակակիրները։ 

«Ունեցանք շատ դիտարժան մենամարտեր, որոնց մասնակցեցին ինչպես երիտասարդների, այնպես էլ մեծահասակների Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններն ու մրցանակակիրները։  Նախորդ տարվա համեմատ ունենք մասնակիցների ակնհայտ աճ՝ տարբեր տարիքային ու քաշային կարգերում ընդհանուր առմամբ պայքարի են դուրս եկել 150-ից ավելի մարզիկներ»,-նշեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի Սանդայի գծով փոխնախագահ Գոռ Տերիզիկյանը։ 

Ստորև ներկայացնում ենք Հայաստանի երիտասարդական ու մեծահասակների առաջնության չեմպիոններին ու մեդալակիրներին։ 

Երիտասարդներ, աղջիկներ․ 
-48 կգ
Ասպրամ Խոսրովյան
Կարոլինա Համբարձումյան
-56 կգ
Մարի Հովհաննիսյան
Մանե Ենոքյան
Երիտասարդներ, տղաներ․
-48 կգ
Դավիթ Կիրակոսյան
Էդուարդ Ավանեսյան
-52 կգ
Դավիթ Հովհաննիսյան
Նորկ Ավագյան
Ջիվան Ավետիսյան
Արման Գրիգորյան
-56 կգ
Կարեն Սահակյան
Ալբերտ Սարգսյան
Դավիթ Խալաթյան
Վադիմ Ծատրյան
-60 կգ
Ռուբեն Մելքոնյան
Արմեն Վարդանյան
Արամ Խաչատրյան
Դանիել Համբարձումյան
-65 կգ
Դավիթ Գասպարյան
Պավել Մանգասարյան
Դավիթ Նավասարդյան
Նարեկ Արշակյան
-80 կգ
Տիգրան Թովմասյան
Լևոն Համբարձումյան
Կանանց առաջնություն․
-52 կգ
Մանե Եգանյան
Ասպրամ Խոսրովյան
Տղամարդկանց առաջնություն
-52 կգ
Ժիրայր Պետրոսյան
Զավեն Արզումանյան
-56 կգ
Գևորգ Բաղսասարյան
Արմեն Մահակյան
-60 կգ
Ավանես Զաքարյան
Անդրեյ Թադևոսյան
Մհեր Մադաթյան
-65 կգ
Հրանտ Թադևոսյան
Ռուբեն Մարգարյան
Ալեքս Նալբանդյան
-70 կգ
Դավիթ Վարդանյան
Էրիկ Վիրաբյան
Դավիթ Դեմրճյան
-85 կգ
Գրիգոր Տոնիկյան
Նարեկ Հարությունյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր