00:00:00

Արամ Սարգսյանը Աննա Վարդապետյանից պահանջում է քրվարույթ նախաձեռնել «Հարավկովկասյան երկաթուղու» դեմ՝ հիմք ընդունելով 2018-ին Փաշինյանի ասածները «Կոմերսանտ» թերթին

20:57, 29 հոկտեմբեր 2026 Քաղաքականություն

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է․

«Այսօր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը 2008–2026 թվականներին և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ։

Դիմելու հիմքերից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին ՀԿԵ-ում շուրջ 60 միլիոն դոլարի չարաշահումների վերաբերյալ հրապարակային հայտարարությունն է»։

 «Հանրապետություն» կուսակցության էջում էլ Արամ Սարգսյանի ներկայացրած հաղորդումն է հրապարակվել՝ «Կոմերսանտ»-ին 2018 թվականին Փաշինյանի տված հարցազրույցին հղումով։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր